Քաղաքական

07.02.2012 14:43


Ընդմիջումից հետո Ազգային ժողովում զավեշտալի իրավիճակ է ստեղծվել

Ընդմիջումից հետո Ազգային ժողովում զավեշտալի իրավիճակ է ստեղծվել

Ընդմիջումից հետո Ազգային ժողովում զավեշտալի իրավիճակ է ստեղծվել։ Դահլիճում ոչ մի պատգամավոր չի եղել։ 14:30–ին տարբեր դռներից միաժամանակ դահլիճ են մտել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը և փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ովքեր, տեսնելով դահլիճի դատարկությունը, սկսել են ծիծաղել։ Այնուհետև օթյակում կանգնած լրագրողների համար ժպտալով ցուցադրաբար միմյանց ձեռք են սեղմել։ Այդ պահին դահլիճ են մտել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը և նույն խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը։

–Ուզում եմ տեսնեք, թե որն է ԱԺ պատկերը,–նկատել է Լ. Ալավերդյանը։

Սամվել Նիկոյանն էլ ի պատասխան՝ կատակել է.

–ԱԺ–ն բաղկացած է նախագահից, տեղակալից և «Ժառանգությունից»։

Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ–ն բոյկոտել էր խորհրդարանի աշխատանքնեըը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը